Հնդկաստանի գյուղերում տեղացած հսկայական կարկուտից ինը մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | February 1, 2013 0:23

Հարավային Հնդկաստանի գյուղերում խոշոր չափերի կարկուտ է տեղացել:
Անտանելի եղանակային պայմանների պատճառով Անդհրա Պրադեշ նահանգի գյուղերում առնվազն ինը մարդ է մահացել:
20 րոպե տևած կարկուտի ընթացքում բազմաթիվ տներ են ավերվել, վնասվել են ցանքատարածությունները, իսկ բնակիչները մեծ ֆինանսական վնասներ են կրել:
Զարմացած կանայք փորձում էին այդ հսկա սառցե կտորները քերել թեթև ցախավելներով, որոնք այդպիսի ծանր քաշի հավաքելու համար չեն նախատեսված:
Հարավային շրջաններում փոթորիկները առավել ևս կարկուտը շատ հազվադեպ երևույթներ են: Չնայած տեղացած կարկուտի մեծ չափերին՝ աշխարհի ամենամեծ կարկուտները տեղացել են հյուսիսային Հնդկաստանի Դեկան բարձրավանդակում և Բանգկադեշում:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply