ԵԱՀԿ-ն քննադատում է Թուրքիայում խոսքի ազատության անբավարար վիճակը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 19, 2009 16:52
«Քննադատության թիրախ դարձած Թուրքիայի իշխանությունները պետք չէ արդարությունը վրեժխնդրության զոհ դարձնեն»,-հայտարարել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերի հանձնակատար Միքլոշ Հարազթին` հորդորելով Թուրքիային կասեցնել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության մանրամասները բացահայտած Նեմիդ Շեների դեմ հարուցված գործը: Մինչ թուրքական ֆեմիդան նախատեսում է 20 տարվա ազատազրկման դատապարտել Դինքի մարդասպան Օգյուն Սամաստին, Շեներին, ով հրատարակել էր «Հրանտ Դինքի սպանությունը եւ գաղտնի գործակալության ստերը» գիրքը, նախատեսում է սահմանել 28 տարվա բանտարկություն: «Շեներն ընդամենը քննարկել է Հրանտ Դինքի սպանության դրդապատճառներն ու հանցագործությունից հետո դատախազության արած անբավարար քայլերը»,-գրել է Հարազթին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին հղած նամակում: Եվրոպացի պաշտոնյան նաև կոչ է արել հավելյան օրենքներ ընդունել Թուրքիայում խոսքի ազատությունն ապահովելու համար: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեչությունը մերժել է պատասխանել Հարազթիի քննադատական նամակին:






Facebook
Tweet This
Email This Post
