Սպասվում է փոփոխական ամպամածություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2013 21:57

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 01-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 02-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` առավելապես ձյուն , 03-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7մ/վրկ, 02-ին, 03-04-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և մառախուղ: Օդի ջերմաստիճանը 02-ի ցերեկը և 03-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 03-ի ցերեկը, 04-05-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:

Երևան քաղաքում`

Փետրվարի 01-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, փետրվարի 02-ին սպասվում են տեղումներ, 03-05-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի փետրվարի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան 13.00C (1987թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան -23.10C (1928թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան -2.10C

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply