Իրանը Նաթանզում տեղադրում է միջուկային նոր սարքավորումներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 20:14

Իրանը մտադրություն ունի երկրի միջուկային օբյեկտներից մեկում՝ Նաթանզում տեղակայել ժամանակակից սարքավորումներ, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը:
Հունվարի 23-ին ՄԱԿ – ի Ատոմային գործակալությանը հասցեագրված նամակում Իրանը տեղեկացրել է IR2m տեսակ ցենտրիֆուգայի սարքավորումները Նաթանզի Միջուկային վառելիքի հարստացման գործարանի A-22 բաժնում կիրառելու մասին :
Իրանին հետադարձ նամակում գործակալությունը խնդրում էր հայտարարության վերաբերյալ տրամադրել ավելի մանրամասն տեղեկություններ:
Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Նաթանզը ծառայում է որպես ուրանի հարստացման կենտրոն:

Դիտվել է 1515 անգամ:
Print Friendly

Leave a Reply