Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի Ջամրայ շրջանի գիտահետազոտական կենտրոնը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 20:10

Իսրայելի ռազմական ուղղաթիռները Սիրիայի և Լիբանանի սահմանի մոտակայքում ռմբակոծել են սիրիական պաշտպանական ուժերին: Սրա մասին տեղեկացնում են Reuters-ի աղբյուրները: Իսրայելի այս քայլը նպատակ ուներ նախազգուշացում հղել Դամասկոսին` Իսրայելի թշնամուն՝ Լիբանանին սպառազինելու պատճառով:
Սիրիայի ազգային հեռուստաընկերությունը մեղադրել է Իսրայելին Ջամռայուի ռազմական հետազոտական կենտրոնը ռմբակոծելու համար:
«Իսրայելի թիրախը զենքերով բեռնված բեռնատարն էր, որը Սիրիայից ուղևորվում էր դեպի Լիբանան», – ասում է արևմտյան մի դիվանագետ: Մեջբերելով այլոց ասածը, դիվանագետը նաև հավելել է, որ բեռնատարում հավանաբար կային հակաօդային հրթիռներ կամ հեռահար հրթիռներ: Այն կասկածները, որ ռազմական պաշտպանությունը ունի նաև քիմիական զենքեր, հերքվել են:

Դիտվել է 1202 անգամ:
Print Friendly

Leave a Reply