Կանացիությունը կրկին նորաձև է դառնում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 31, 2013 20:03
Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի ներկայացրած վիճակագրական տվյալները վկայում են, որ նիհարությունը անցյալի մնացուկ է դառնում ու գնալով ավելի շատ կանայք են ցանկանում փարթամ մարմնամասեր ունենալ:
Պարզվում է, հիմա եվրոպական կլինիկաներ շատ են դիմում կանայք, ցանկանալով այնպիսի կանացիություն ու սեքսուալություն ունենալ, ինչպիսին ասենք Ջենիֆեր Լոպեսն է կամ էլ Կիմ Քարդաշյանը:
Բրիտանիայի պլաստիկ վիրաբույժները հայտարարել են , որ 2012-ին ճարպը օրգանիզմի մի հատվածից մյուսը պատվաստելու ու փարթամ մարմնամասեր ստանալու առաջարկներն առաջին անգամ է, որ գերազանցել են ճարպահեռացման վիրահատությունները: Մասնավորապես, ազդրերի ճարպը պատվաստվել է հետույքի,կրծքի ու անգամ դեմքի շրջանում դիմագծերը փոփոխելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
