«Nestle» ընկերությունը հայտնվել է մեծ սկանդալի կենտրոնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 19:22

Ամերիկյան Սան Դիեգո քաղաքի բնակչուհին դիմել է դատարան պաշտոնական մեղադրանքով «Nestle»-ի դեմ, նշելով, որ դրա բաղադրության մեջ մարդու օրգանիզմի համար ծայրահեղ վտանգավոր նյութեր կան: “Հաճախորդների կանխամտածված թունավորման” փոխհատուցումը  հայցվորը գնահատել է 5 մլն դոլար:

Ամերիկուհի Քեթի Սիմփսոնն իր հայցի տեքսում նշում է, որ պատրաստի «Dijornos», «Stouffer’s» և  «California Pizza Kitchen» սառեցված  պիցցաների բաղադրության մեջ արհեստական անցումային  ճարպեր են  պարունակվում (տրանսճարպեր), որոնք թունավոր  և քաղցկեղածին նյութեր են:

Նա  ասում է, որ բազմիցս է գնել  նման մթերք`չիմանալով թաքնված սպառնալիքի մասին, դրանով իսկ վտանգի ենթարկել իրեն ու իր ընտանիքի անդամներին:

Ներկայում անցումային ճարպերի կիրառումն արգելված է Կալիֆոռնիայի ռեստորաններում, սակայն այդ արգելքը չի տարածվում փաթեթավորված արտադրանքի վրա: «Nestle»-ում էլ հրաժավում են կնոջը փոխհատուցել, քանի որ նրանց արտադրանքը  համապատասխանում է Կալիֆոռնիայի նահանգի պահանջներին:

Դիտվել է 1617 անգամ:
Print Friendly

Leave a Reply