ԱՄՆ-ում պտտահողմ է եղել, կա 2 զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունվարի 31, 2013 18:52

ԱՄՆ-ի հարավ-արևելքում մի քանի տոռնադո ու փոթորիկ է եղել, զոհվել է 2 մարդ, տասնյակ մարդիկ են վիրավորվել:

Տոռնադոն պատուհասել է Ջորջիան, Թեննեսին, Միսսիսիպին,  Արքանզասը, Կենտուկին, Ինդիանան, Միչիգանը և Լուիզիանան:

Ջորջիայում մի մարդ զոհվել է շրջված շարժական տան փլատակներում: Իսկ Թեննեսիի բնակիչը մահացել է ավտոմեքենայի վրա ընկած ծառի հետևանքով:

Տարերքն ավերել է տասնյակ տներ, տապալել ծառեր ու շրջել բազմաթիվ ավտոմեքենաներ: Հոսանքազրկվել է 60 հազար մարդ: Էներգետիկների խոսքով, հոսանքամատակարարման  վերականգնման վրա մի քանի օր կծախսվի: Օդերևութաբաններն ասում են, որ տարածաշրջանում մի քանի օր կպահպանվի պտտահողմի առաջացման վտանգը: Հարավային նահանգներում սպասվում են ամպրոպներ, կարկուտ ու ուժեղ քամի:

Դիտվել է 1599 անգամ:

Leave a Reply