Արթուր Բաղդասարյանը քննադատում է Բաքվի միջնադարյան մտածելակերպը եւ խորհուրդ տալիս ադրբեջանցիներին չխցկվել այնտեղ, որտեղ նրանց չեն սպասում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 31, 2013 17:52
ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է պաշտոնական Բաքվի նյարդային արձագանքը` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի Հայաստան կատարած այցի ու Երևանում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, որը ՀԱՊԿ-ի ակտիվ անդամներից է, և թե ում հետ համագործակցության ինչ ձևաչափ կորոշի` մեր երկրի ներքին գործն է: Լավ կլինի, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները չխցկվեն այնտեղ, որտեղ նրանց ամենևին չեն սպասում: Համոզված եմ, որ 21-րդ դարում նման միջնադարյան մտածելակերպը չի կարող հարգի լինել, իսկ քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու յուրաքանչյուր դրսևորում դատապարտելի է ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլ, թերևս, ցանկացած միջազգային կառույցի համար: Հայաստանը կարող է լիարժեք ապահովել և պաշտպանել մեր քաղաքացիական օդանավերի անվտանգությունը: Այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ արտահայտել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»,-ասել է Արթուր Բաղդասարյանը:






Facebook
Tweet This
Email This Post
