Համատեղ նիստ ՀՀ ՊՆ վարչական համալիրում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 31, 2013 17:33

Ս.թ. հունվարի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական ու ռուսական ազգային մասերի և Հանձնաժողովին կից Գործարար խորհրդի համատեղ նիստը:
Նիստը վարել են ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ռոսական ազգային մասի նախագահ, ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Ի.Կարավաևը և Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի հայկական ազգային մասի նախագահ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանը: Նիստին մասնակցել են ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ա.Բաղդասարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժան, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա.Միրզաբեկյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ.Կավալենկոն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վ.Սեմերիկովը, Հանձնաժողովին կից Գործադիր խորհրդի նախագահ Ա.Նազդրաչևը, Գործադիր խորհրդի հայկական ազգային մասին ղեկավար Մ.Իսախանյանը, ՀԱՊԿ քարտուղարության կազմում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներ, Հանձնաժողովի և դրան կից Գործադիր խորհրդի անդամներ: Նիստի ընթացքում քննարկվել են Կողմերի համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը, ինչպես նաև ռազմատնտեսական և ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Համատեղ նիստի ավարտին ստորագրվել է ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի և Հանձնաժողովին կից Գործարար խորհրդի համատեղ նիստի արդյունքների վերաբերյալ Արձանագրությունը:
Նիստի շրջանակներում ռազմարդյունաբերության ոլորտի ռուսական ձեռնարկությունների ղեկավարներն այցելել են ռազմարդյունաբերության ոլորտի ձեռնարկություններ, ծանոթացել են ձեռնարկությունների արտադրական կարողություններին:

Դիտվել է 1070 անգամ:
Print Friendly

Leave a Reply