ԿԳ նախարարն առաջարկել է պատժել դպրոցի տնօրենին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2013 17:30

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, որում, մասնավորապես, ասված է. “Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզի Ագարակ քաղաք ՀՀ Նախագահի այցելության ժամանակ մշակույթի տանը կայացած հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի միջնակարգ դպրոցի ուսուցիչները և աշակերտները, ինչի արդյունքում խաթարվել է ուսումնական գործընթացը: Ելնելով վերոնշյալից` առաջարկում եմ դպրոցի տնօրենի նկատմամբ կիրառել կարգապահական տույժ”:

Նախարարի գրության համար հիմք է հանդիսացել www.azatutyun.am կայքում զետեղված տեսանյութը:

Դիտվել է 1058 անգամ:
Print Friendly

Leave a Reply