“ Նժդեհ “-ը սպասված ֆիլմ է

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | January 31, 2013 17:23

Դժվար է հիշել հայկական մի ֆիլմ, որի հանդեպ հանրությայն մի լայն զանգված ցուցաբերեր այնպիսի “ըմբոստություն “ ինչպիսին Գարեգին Նժդեհին նվիրված ֆիլմն է: Եվ ցավն այն է, որ ֆիլմը քննարկվել ու քննադատվել է ոչ թե մշակութային միջոցառման կամ թե մասնագիտական խմբի շրջանակներում, այլ համացանցում, ուր սեփական կարծիք հայտնելը՝ այն էլ ոչ մասնագիտական, դարձել է “պարապ վախտի խաղալիք “:
Ֆեյսբուքն էժան շուկա համարող Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը “Անկախ “-ի հետ զրույցում ասաց .
-Որքան էլ քննադատեն ֆիլմը, ցավ չեմ ապրում, եթե քննադատողները հեռու են արվեստից: Ինչևէ, Նժդեհի հանդեպ հետաքրքրություն ստեղծվեց: Նժդեհի մասին ֆիլմը ժամանակին սպասված ֆիլմի, հերոսի տեսակ է: Խնդիրը, որն իր առջև դրել էր ստեղծագործական խումբը, որպես մասնակից և հանդիսատես, կարծում եմ լիովին կատարված է: Եթե ես լինելով պրոֆեսիոնալ դահլիճում հուզվում եմ, կնշանակի նրանք իրենց նպատակին հասել են: Շատ ուրախ եմ նման ֆիլմ ունենալու համար:
Ես վստահ եմ, որ այս ֆիլմը երեխաներն այնքան կսիրեն, որ իրենց պատմության ուսուցիչներին հարցախեղդ կանեն, կքրքրեն ֆեյսբուքը, կցանկանան ավելի շատ տեղեկություն իմանալ Նժդեհի մասին: Նշանակում է, որ ֆիլմը երկրորդ խնդիր է լուծում՝ ազգի գաղափարական , բարոյաէթիկական, ճանաչողական խնդիր է լուծում նաև: Փառք ու պատիվ նրանց: Իսկ Գարեգին Նժդեհի կերպարը մարմնավորած դերասան Արտաշես Ալեքսանյանը “Անկախ“-ի հետ կիսելով ֆիլմի հետ կապված զգացողությունը ասաց.
-Ես հպարտ եմ, որ Գարեգին Նժդեհի կերպարն եմ մարմնավորել: Ինչ վերաբերում է ֆիլմի մասին հանրության արձագանքին, ապա կասեմ, որ այս երեք օրվա ընթացքում տեղեկացա, որ հանդիսատեսը ֆիլմի ցուցադրման ժամանակ և ավարտին հոտընկայս ծափահարել է, կարծում եմ դա ֆիլմին և իմ խաղին հանրության կողմից տրված ամենամեծ գնահատականն է:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այլազգի դերասաներին ֆիլմի նկարահանումներին ընգրկելու փաստին, ինչը նույնպես դժգոհություն էր առաջացրել համացանցում, դերասանը պատասխանեց.
-Ես կարծում եմ, որ պատմական ֆիլմեր նկարահանելիս ընտրենք ու մասնակից դարձնենք նաև այլազգի դերասանների, չէ որ դրանով պրոպագանդում ենք հայ ֆիլմը, տարբեր ազգի մարդկանց հրավիրելով, նրանք ծանոթանում են մեր պատմությանը, հետո նրանք կգնան ու կքարոզեն մեր պատմությունը իրենց երկրում: Ինչ վատ է, որ գնան ու ասեն, որ հայերն այսպիսի պատմություն ունեն: Սա էլ քարոզչության մի ձև է:
Անուշ Ներսիսյան

Դիտվել է 1240 անգամ:
Print Friendly

Leave a Reply