Անգլիացին, գանգը ճամպրուկի մեջ դնելով, տուն է վերադարձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 16:34

Թայլանդում հանգստացող 32-ամյա անգլացի Լի Չերին հյուրանոցի պատշգամբից ցած է ընկել: Վերջինս չի հիշում թե ինչի պատճառով է ընկել, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

7 մետրից ընկնելուց հետո գլխի ցավը մեղմացնելու համար գանգի մի հատվածը հանել են:

Զբոսաշրջիկը, ով հույս ուներ, որ Անգլիայում բժիշկներ կկարողանան իրեն օգնել գանգի այդ հատվածը նորից օգտագործելու հարցում, գանգի այդ մասը դրել է ճամպրուկի մեջ և վերադարձել իր երկիր:

Լիի վիրահատությունը տեղի է ունենալու Քեմբրիջում, որի ընթացքում բժիշկները պլատինի օգնությամբ ոսկորը իր տեղն են դնելու:

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply