Մահաթմա Գանդին միասեռակա՞ն է եղել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 16:29

   Հնդկաստանի անկախության շարժման քաղաքական և հոգևոր առաջնորդ Մահաթման Գանդիի մահվան 65-րդ տարելիցի կապակցությամբ Հնդկաստանի ազգային արխիվը հրապարակել է 1948 թվականին Նյու Դելիում տեղի ունեցած մահափորձի զոհը դարձած քաղաքական գործչի անձնական նամակները:

Թուրքական «Radikal» գրում է, որ նամակներում տեղ են գտել Գանդիի և նրա ընկերոջ` Հարավաֆրիկացի մարզիկ Հերման Կալենբախի անձնական զրույցները: Նամակագրության մեջ երկուսն էլ իրար սիրո խոսքեր են ասել: Սրանից հետո Գանդիի միասեռական լինելու հարցը քննարկման առարկա է դարձել անգլիական և հնդկական մամուլում:

Որոշ աղբյուրներ պնդում են, որ նամակները հավաստում են Գանդիի միասեռական լինելու փաստը, սակայն որոշ պատմաբաներ էլ նշում են, որ նրա և Կալենբախի միջև միայն ընկերություն է եղել: Այս տեսակետի կողմնակիցն է նաև Հնդկաստանի ազգային արխիվից Ռաժ Բալա Ժեինը, ում համուզմամբ Գանդիի և Կալենբախի ընկերությունը սխալ մեկնաբանություն է ստացել:

 

Դիտվել է 796 անգամ:
Print Friendly

Leave a Reply