Հարավային Աֆրիկայում երկու մարդատար գնացքների բախումից 20 մարդ է վիրավորվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 15:55

Այսօր հարավային Աֆրիկայում երկու մարդատար գնացքներ են բախվել, որի արդյունքում վիրավորվել է 20 մարդ, զոհեր չկան:

Կայարանի ներկայացուցիչը News24-ին հայտնել է, որ տեղական ժամանակով առավոտյան 7:20-ին ընթացքի մեջ գտնվող մարդատար գնացքը բախվել է կայարանում կանգնած գնացքին:

Շտապօգնության աշխատակիցը նշել է,  որ գնացքի վարորդը մեքենայից հանվել  է ուղղաթիռի միջոցով և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:

Երկու տարի առաջ ավելի քան 850 մարդ էր վիրավորվել Յոհանսբուրգեյում նույնպես երկու մարդատար գնացքների բախումից:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply