Սոցիոլոգն այս ընտրություններում ակնկալում է 60-65 % ակտիվություն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2013 15:00

“Ընդդիմության ձայների  վերաբաշխումը քարոզարշավի  մեկնարկում’’ թեմայի շուրջ Ելակետ ակումբում  կայացած  մամուլի ասուլիսում  “ Սոցիոմետր“ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց 2013 թ. հունվարի 18-20 -ին  1650 բնակչի շրջանում կատարված հարցման արդյունքները: Ա.Ադիբեկյանի տվյալների համաձայն գալիք  ընտրությունների վերաբերյալ  որոշում ունեցողների նախապատվությունները  այսպիսին են. ՀՀԿ-ին  ձայն  տվողների միայն 59 % -ն է պատրաստ քվեն  տալու ՀՀԿ-ի թեկնածուին, չկողմնորոշվածները կազմում են 35%: ԲՀԿ-ի ընտրազանգվածի կեսը կմասնակցի  ընտրություններին  և  արդեն  ունի հստակ  կողմնորոշում: Ամենաշատ ձայները՝ 22 % կունենա Սերժ Սարգսյանը, Ր. Հովհաննիսյանը՝17 %, Հրանտ Բագրատյանը՝ 5 % , Պարույր Հայրիկյանը՝3 %,  ԲՀԿ-ի ընտրազանգվածի  մի մասը դեռ  կողմնորոշված չէ: ”Փաստորեն Ծառուկյանի որոշումն  օգուտ է  բերում  գործող  նախագահին “,-ասաց Ահարոնյանը:

Սոցիոլոգի կարծիքով ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի չմասնակցելը ստեղծել է  լուրջ  իրավիճակ, ողջ  ընտրարշավի ինտրիգն այն է, որ այն  ուժերը, ովքեր նախկին ընտրություններում ընդդիմության օգտին քվեարկել են 42-43 %  ընդհանուր ձայնով, այս  անգամ   կարող են տապալել ընտրությունները:

Այնուհանդերձ սոցիոլոգն այս  ընտրություններում ակնկալում է   60-65 % ակտիվություն, “ մի  մասը իր քվեի դիմաց ակնկալում է  գումար,  մի  մասը՝  ծառայություն,  օժանդակություն: Քանի որ  լուրջ  փող  բաժանողներ  չկան,  ապա  փող բաժանողը  կորցնում է  դրա  իմաստը, ասելով՝  թող  գա  ընտրատեղամաս  նա, ով  ցանկանում է, ով կողմնորոշվել է: Եթե  փող  չես  տալիս,  փող  վերցնողը անհետանում է,  բայց  մենք տվյալներ ունենք, որ  շտաբերը  նպատակային  են  օգտագործելու  իրենց  օժանդակությունը, այն է՝ օգնել  բնակիչներին  իրենց  սոցիալական  կամ  կենցաղային  հարցերում’’:

Բավականին  հստակ է իշխանամետ  և  ընդդիմադիր  ուժերի հաշվեկշիռը՝ 6:4-ի ,  բայց  երկու  կողմերն ունեն կենտրոնամետ  զանգվածներ, որոնք  մնալով  քաղաքական  դաշտի այս  կամ այն  կողմը, այնուամենայնիվ  նախընտրում են հակադիր  քամ  չեզոք  թեկնածուին:

Անուշ Ներսիսյան

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply