Սնանակացած Ֆրանսիան մտադիր է էլեկտարականության օգտագործումը կրճատելով՝ խնայել 600 միլիոն ֆունտ ստեռլինգ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 15:21

Սնանկացած Ֆրանսիայի կառավարությունը նոր օրենք է հրապարակել, որով արգելվում է  գիշերը վառել ոչ բնակելի շենքերի լույսերը: Այս նոր օրենքը կօգնի տարեկան խնայել 600 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Հուլիսի 1-ից կառույցների բոլոր ներքին լույսերը վերջին մարդու հեռանալուց հետո մեկ ժամվա ընթացքում պետք է անջատվեն , ինչ վերաբերում է արտաքին լուսավորությանը, ապա մինչև գիշերվա ժամը մեկը  բոլոր խանութների արտաքին լույսերը և փողոցի լույսերը պետք է անջատվեն:

Այս օրենքը կօգնի նաև կրճատել ածխաթթու գազի արտանետումները: Վերոնշյալ օրենքը ընդունվեց նախագահ Ֆրանսուա Օլանդի սոցիալիստ կառավարության՝ Ֆրանսիան սնանկ ճանաչելու մասին հայտարարությունից մի քանի օր անց:

Ֆրանսիայի բնապահպանության նախարարը նշել է, որ Ֆրանսիան այս քայլով կոչ է անում  մյուս եվրոպական երկրներին կրճատել էլեկտրաէներգիայի ծախսումից առաջացած արտանետումները, որոնք նաև խանգարում են մարդկանց հանգիստ քունը:

Le Figaro թերթի՝ ընթերցողների շրջանում անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ հարցվածների տասից ութն  ընդունում է Ֆրանսիայի սնանկությունը:

Շատերը այս ամենի պատճառը համարում են Ֆրանսուա Օլանդի նոր հարկային քաղաքականությունը:

Դերասան Ժերայր Դեպարդյեն, հանդիսանալով խոշոր հարակտու և դժգոհելով հարկային քաղաքականությունից, հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից և դարձել Ռուսաստանի քաղաքացի: Նա Բելգիայում տուն է գնել,  իսկ Ֆրանսիայի իր տունը վաճառել է:

Ներկայումս Ֆրանսուա Օլանդը փորձում է վերականգնել երկրի երբեմնի լավ տնտեսական վիճակը՝ ծախսերը կրճատելով գրեթե 51 միլիարդ ֆունտ ստեռլինգով:Պր. Օլանդը մտադիր է նաև առաջիկա հինգ տարվա ըթացքում հարկերը բարձրացնել 20 միլիարդ ֆունտ ստեռլինգով:

Դիտվել է 1421 անգամ:
Print Friendly

Leave a Reply