Կառավարությունը դեմ է Նաիրա Զոհրաբյանի և էլինար Վարդանյանի օրենսդրական նախաձեռնությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 31, 2013 14:50

Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և էլինար Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունման դեպքում հեղինակներն ակնկալում են բարելավել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց և անչափահաս դատապարտյալների իրավական վիճակը։ Կառավարության եզրակացության համաձայն առաջին նախագիծը չի համապատասխանում ՀՀ սահմանադրությանը, մյուսները ևս մի շարք առարկություններ են հարուցում, ուստի գործադիրը դեմ է փաթեթի ընդունմանը։ Օրինագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply