Թուրքիայում տեսախցիկը ֆիքսել է սպանությունը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 14:48

Թուրքիայի Ուշաք նահանգի Սիվասլըի շրջանում գործազուրկ Մ.Օ.-ն դանակի հարվածներով սպանել է իր նախկին կնոջը, որը աշխատում էր Սիվասլըի փոստային բաժանմունքներից մեկում, հաղորդում է թուրքական “Hurriyet” թերթը:

Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես է Մ.Օ.-ն կնոջ հետևից մտնում է շենք, հարձակվելով կնոջ վրա`սկսում է դանակահարել նրան:

Սպանված կնոջ խնամքի տակ էին գտնվում 4 երեխաներ:

Հայտնի է դարձել, որ Մ. Օ.-ն նախկին կնոջը սպառնալու համար ազատազրկվել էր և 10 օր առաջ էր բանտից դուրս եկել: Վերջինիս այժմ փնտրում է ոստիկանություն:

http://webtv.hurriyet.com.tr/2/44707/0/1/usak-ta-eski-koca-dehseti.aspx

Դիտվել է 966 անգամ:
Print Friendly

Leave a Reply