Ադրբեջանի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի միջոցառումներին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 14:42

Ադրբեջանի զինծառայողները մասնակցելու են ՆԱՏՕ-ի մի շարք միջոցառումներին, հաղորդում է “1news” կայքը`հղում կատարելով Պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Գերմանիայի Գարմիշ-Պանտերգիրխեն քաղաքում փետրվարի 1-22-ը տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ սեմինար է տեղի ունենալու, փետրվարի 4-15-ը` չեխական Վիշկով քաղաքում խաղաղության պահպանման ադրբեջանաբրիտանական համատեղ կուրսեր:

Հիշեցնենք, որ կրկին ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված “Գործընկերություն հանուն խաղաղության” ուսումնական ծրագրի շրջանակներում 2004թ. փետրվարի 19-ին Գուրգեն Մարգարյանը կացնահարվել էր ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply