Յոթ տարի անց գերմանական ընտանիքում ապրող թուրք աղջիկը տուն է վերադաձել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 14:03

  Յոթ տարի առաջ Գերմանիայի Գելզենկիրհեն քաղաքում բնակվող 12-ամյա Էլիֆ Յամանի մորը`Այիշե Յամանին,  բնակության թույլտվության ժամանակի լրանալու և գործազրկության պատճառով հետ են ուղարկում Թուրքիա, իսկ աղջկան հանձնում գերմանական մի ընտանիքի այն պայմանով, որ աղջիկը 18 տարին լրանալուց հետո կարող է ինքնուրույն ապրել:  Չափահաս դառնալուց հետո 19-ամյա Էլիֆը որոշում է քայլեր ձեռնարկել և գտնել իր ընտանիքին: Սրա մասին տեղեկանում է նաև Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը  և «Արտասահմանի թուրքեր և բարեկամ հասարակություններ» կազմակերպության նախագահության միջոցով 7 տարի անց կազմակերպվում է աղջկա և մոր հանդիպումը:

Էլիֆ Յամանի վերադարձի, մոր հետ նրա հուզիչ հանդիպման մասին լուրը այսօր թուրքական մամուլում ամենաշոշափվածն է: Ինչպես հաղորդում է թուրքական «Radikal»-ը, աղջկա և մոր հանդիպումը որոշ ժամանակ փակ է եղել մամուլի համար, սակայն ավելի ուշ Էլիֆը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա նշել է, որ շատ վշտացած է, որ թուրքերեն չխոսելու պատճառով իրեն թուրք խնամակալ ընտանիքի չեն հանձնել: Էլիֆը պատմել է, որ գերմանական ընտանիքում կրոնական հարցերում ազատ է եղել, մզկիթ է հաճախել, Ղուրան է կարդացել, գլխաշոր է կրել, կարողացել է տեսնվել թուրքախոս ընկերների հետ:

Աղջկա մայրը`Այիշե Յամանը,  նշելով, որ երբեք հույսը չէր կորցրել, որ իր դուստրը ողջ է, տեղի ունեցած հանդիպման համար շնորհակալություն է հայտնել փոխվարչապետ Բոզդաղին:

Դիտվել է 768 անգամ:
Print Friendly

Leave a Reply