Աֆղան ուսանողներն արդեն կարող են համացանցից օգտվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 13:55

 Աֆղանստանի շրջանային լիցեյներին համացանցը արդեն հասու կլինի: Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը, այդ մասին հայտարարել է երկրի կրթության նախարար  Փարուք Բարդաքը:

Նրա խոսքերով`սաները համացանցի միջոցով կարող են օգտվել կրթական նոր ռեսուրսներից,  հետևաբար կբարձրանա երկրում կրթության մակարդակը: Բարդակը նշել է, որ Աֆղանստանում 16 հազար դպրոց է գործում, իսկ մոտակա  տասը տարում դրանց թիվը կհասնի 23700-ի:

Գիտության և տեխնոլոգիայի նախարարը հայտնել է, որ դպրոցներում համացանցի ապահովումը 2 մլն դոլար կարժենա: Առաջիկա երեք ամսում 50 լիցեյ և բարձրագույն ուսումնական հաստատություններ դեպի համացանց ելք կունենան:

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply