Թուրքիայում վնասել են Աթաթուրքի պաստառները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 13:52

   Թուրքիայի Զենգուլդակ քաղաքի Էրեղիլ շրջանում Հալը պողոտայում որոշ ժամանակ առաջ փաքցված Աթաթուրքի լուսանկարով չորս պաստառ կտրող գործիքի միջոցով վնասել է դեռևս ինքնությունը չպարզված անձը: Այս արարքը մեծ քննադատության է արժանացել:

«CNN Türk»-ի հաղորդմամբ  Էրեղիլի թաղապետ Հալիլ Փոսբըյըքը հայտարարել է. «Այս շրջանում, որը մենք զարդարել էինք թաղապետարանի պատրաստած Աթաթուրքի լուսանկարներով, անցանկալի դեպք է տեղի ունեցել: Ես որպես թաղապետ հավաստիացնում եմ, որ շրջանի բննակիչները նման սխալ բան երբեք չեն կարող անել»:

 

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply