Վանես Մարտիրոսյանը չի ընդունել մարտահրավերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 31, 2013 13:37

Բռնցքամարտի համաշխարհային խորհորդի (WBC)որոշմամբ  ԱՄՆ-ի ներկայացուցիչ, անպարտելի  Վանես Մարտիրոսյանը զրկվել է աշխարհի չեմպիոնի պաշտոնական հավակնորդի համար մենամարտի մասնակցելու իրավունքից: Բանն այն է, որ  կիսամիջին քածային 26-ամյա Մարտիրոսյանը հրաժարվել է սահմանված ժամկետում մրցամարտ անցկացնել կուբացի Էրիսլանդի Լարայի հետ: Չեմպիոնի հավակնորդ դառնալու համար Լարան  ուժերն է չափելու մեկ այլ մրցակցի հետ: Մարտը նախատեսված էր անցկացնել փետրվարի 23-ին: EBC-ն Վանեսին  խորհուրդ էր տվել ընդունել մարտահրավերը, սակայն Մարտիրոսյանը հրաժարվել է:

Հիշեցնենք, որ 2012-ին նոյմեբերի 10-ին կայացած Վանես Մարտիրոսյանի և Էրիսլանդի Լարայի  մրցամարտի 9 ռաունդում Մարտիրոսյանը հոնքի պատռվածք էր ստացել և հանդիպումը դադարեցվել էր: Հաղթողը չէր որոշվել, քանի որ այդ պահին հաշիվը հավասար էր:

Դիտվել է 767 անգամ:
Print Friendly

Leave a Reply