Բաքվի “Bina” առևտրային կենտրոնում հրդեհ է բռնկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 13:24

Հունվարի 31-ին`ժամը 07:30-ին, Բաքվի “Bina” առևտրային կենտրոնում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ադրբեջանական “Haqqin” թերթը:

Հրդեհը բռնկվել է առևտրային կենտրոնի 5-րդ շարքում գտնվող խանութներից մեկում: Նախնական տվյալների համաձայն`այրվել է 20մ² տարածք:

Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները  կարողացել են  մեկուսացնել կրակը: Տուժածների վերաբերյալ դեռևս տեղեկություն չկա:

Հիշեցնենք, որ Բաքվում առևտրի ոլորտում աշխատողները հունվարի 19-ին բողոքի ցույց են արել: Ցուցարարները բողոքել են «Bina» առևտրի կենտրոնում վարձավճարների կտրուկ աճի դեմ։

 

 

Դիտվել է 800 անգամ:
Print Friendly

Leave a Reply