New York Times-ը դարձել է Չինացի հաքերների զոհը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 31, 2013 13:16
New York Times-ը տեղեկացնում է, որ թերթը դարձել է ենթադրաբար չինացի զինվորականների հետ առնչություն ունեցող հաքերների զոհը:
Անցյալ չորս ամիսների ընթացքում հաքերները զբաղվել են թերթի համակարգչային սիստեմի մեջ ներթափանցելով և անձնակազմի գաղտնաբառերը հավաքելով:
New York Times-ի տեղեկատվությամբ հաքերները հիմնականում կենտրոնացած էին թերթի Շանհայի բյուրոյի ղեկավար Դեյվիդ Բարբոզայի էլ-հասցների վրա:
Հոկտեմբերի 25-ին Բարբոզան գրել էր մի բացահայտման մասին, որի համաձայն Չինաստանի վարչապետ Վեն Ջիաբաոյի հարազատները շահավետ գործարքներից վաստակել են միլիարդավոր դոլարներ:
Times-ի փոխանցմամբ հաքերներին հետաքրքրում էին Բարբոզային տեղեկություններ փոխանցողների անունները:
«Հաքերները կարող էին խափանել մեր օն-լայն համակարգը, սակայն դա այն չէր ինչ նրանց հետաքրքրում էր», – ասել է Times-ի տեղեկատվության բաժնի ղեկավար Մարկ Ֆրոնզը:






Facebook
Tweet This
Email This Post
