Համասը նախաձեռնել է ավելացնել «թշնամու լեզվի» ուսուցման դասաժամերը Գազայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 13:03

Գազայում Համասը պլանավորում է ավագ դպրոցներում ավելացնել եբրայերենի ուսուցման դասաժամերը, ինչը պաղեստինցիներին  հնարավորություն կտա Իսրայելի հետ կոնֆլիկտի ժամանակ հասկանալ թշնամու լեզուն:

Նոյեմբերին երկու կողմերի միջև տեղի ունեցած ութօրյա բախման ընթացքում Համասը եբրայերենով վիդեո և ռադիոհաղորդագրություն է հեռարձակել: Նպատակ  էր   եբրայերենը կոնֆլիկտների ժամանակ օգտագործել որպես քարոզի միջոց:

Համասի զինված թևը իր Թվիթերի էջում սկսել է օգտագործեկ նաև եբրայերենը:

Սումայա ալ-Նախալան՝ Կրթության նախարարության  աշխատակիցը, Reuters լրատվական գործակալության հետ ունեցած զրույցում նշել է, որ թշնամու լեզվին տիրապետելը լիովին համահունչ է Մուհամեդ մարգարեի ուսմունքին:

Եբրայերենը ներկա պահին ուսուցանվում է ավագ դպրոցների իններորդ դասարաններում, սակայն հաջորդ կիսամյակից   այն նաև կներառվի ավելի բարձր դասարանների ուսումնական ծրագրում:

Դիտվել է 1017 անգամ:
Print Friendly

Leave a Reply