Գողություն կատարողը հայտնաբերվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2013 12:55

Հունվարի 30-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի 2/Ա շենքի թիվ 108 բնակարանից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Վլադիսլավ Բ.-ին:
Պարզվել է, որ նա հունվարի 28-ին և 29-ին Շիրակի փողոցի թիվ 9 շենքի 1-ին հարկի միջանցքից գողացել է շենքի բնակիչներից մեկին պատկանող՝ խաղալիքների համար նախատեսված փոքր շարժիչներ` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Վլադիսլավ Բ.-ն շարժիչների մի մասը ներկայացրել է:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 880 անգամ:
Print Friendly

Leave a Reply