Վերջին Patriot-ները արդեն Թուրքիայում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 12:10

Թուրք-սիրիական սահմանին տեղակայվելիք Patriot հրթիռային համակարգի վերջին մարտկոցներն  արդեն Թուրքիայում են, հաղորդում է թուրքական “T24” կայքը:

ԱՄՆ-ից Թուրքիա Patriot հրթիռներ տեղափոխող նավը երեկ խարիսխ է գցել Ալեքսանդրեթի ծովածոցում:

Նավը բեռնաթափելու ժամանակ նավահանգստում պաշտպանական միջոցառումներ են իրականացվել:

Այս Patriot-ները տեղակայվել ու են Գազիանթեփում (Այնթափ): Ակնկալվում է, որ փետրվար ամսի առաջին շաբաթից դրանք ակտիվացվելու են:

Գերմանիայից ուղարկված Ptriot-ները արդեն տեղակայված են Քահրամանմարաշում (Մարաշ), իսկ Նիդերլանդներից ուղարկվածները`Ադանայում:

Նշենք, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ելնելով Վաշինգտոնյան համաձայնագրի չորրորդ կետից, ՆԱՏՕ-ին պաշտոնական պահանջ է ուղարկել թուրք-սիրիական սահմանին Patriot հրթիռների տեղակայման մասին: Անկարան պնդում է, թե հրթիռները պաշտպանելու են երկիրը Սիրիայի տարածքից արձակվող հրթիռներից և ռազմական ինքնաթիռների հարվածից:

 

Դիտվել է 1029 անգամ:
Print Friendly

Leave a Reply