Վրաերթ կատարած ավտոբուսի վարորդը ներկայացել է ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2013 11:48

Հունվարի 30-ին, ժամը 09.30-ին, «Բոգդան» մակնիշի ավտոբուսը Կոմիտասի պողոտայի թիվ 8 շենքի դիմաց դուրս գալով երթևեկելի մասից՝ բախվել է ճամփեզրի եզրաքարին ու սյանը, ապա վրաերթի ենթարկել 67-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 13.50-ին, ոստիկանություն է ներկայացել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ  վրաերթի ժամանակ ինքն է եղել ավտոբուսի ղեկին:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply