Գտնվել է կորած քաղաքացու դի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 31, 2010 12:03

Վաղ առավոտից որոնողական աշխատանքներ են իրականացվում Ջերմուկ քաղաքին հարակից լեռան դժվարանցանելի հատվածում՝ հայտնաբերելու Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ  36-ամյա Գագիկ  Հակոբյանի դին:

Երեկ նույն վայրում փրկարարները գտել են է Գեղարքունիքի մարզի Գեղնովիտ գյուղի բնակիչ, 1973 թ. ծնված Վարդան Զախարյանի դին: Այս մասին հաղորդում է Արտակարգի իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Ոստիկանության տվյալների համաձայն՝  Գեղարքունիքի մազի Գեղհովիտ և Զոլաքար գյուղերի երկու բնակիչները մարտի 11-ին Եղեգնաձոր գնալու նպատակով տնից դուրս են եկել և այլևս չեն վերադարձել:

Երեկ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզից Շորժայի գյուղապետարանի շենքում: Դեպքի վայր մեկնաշ հրշեջներտը կրակը հանգցրել են ժամը 20.20-ին: Հրդեհի հետևանքով այրվել է  գյուղապետարանի տանիքը` 10 քմ, առաստաղը` 20 քմ և  հատակը` 15  քմ մակերեսներով:

Այսօր  04.12-ին հայտնի է դարձել, որ Արագածոտնի Ծիլքար-Գեղարոտ ճանապարհահատվածում, մերկասառույցի պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած  փրկարարների օգնությամբ խցանումից դուրս է բերվել 10 ավտոմեքենա:

Դիտվել է 2258 անգամ:
Print Friendly

Leave a Reply