Ֆրանսիան սնանկացման շեմին է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 10:43

Աշխատանքի տեղավորման հարցերով նախարար Միշել Սապենը  վստահաբար ասում է, որ նախագահ Օլանդը ու նրա սոցիալիստական կուսակցությունը Եվրոպայի խոշորագույն պետություններից մեկը տանում են անխուսափելի սնանկացման:

Քաղաքական գործչի խոսքով, այն պահից, երբ իշխանության գլուխ անցան սոցիալիստները, գործազրկության մակարդակը շարունակում է բարձրանալ: Ընդ որում, բարձրանում է նաև միջինվիճակագրական ֆրանսիացու կյանքի արժեքը: Հաշվի առնելով այդ հանգամանքները, Օլանդը պետք է էականորեն նվազեցնի պետբյուջեի ծախսերը:

Սոցիալիստներն էլ իրենց հերթին համոզում են, որ իրենք փորձում են շտկել նախորդ ղեկավարի` Սարկոզիի թույլ տված սխալները:

«Le Figaro»-ի անցկացրած սոցիոլոգիական ինտերակտիվ հարցմամբ պարզվեց, որ հարվածներից 10-ից 8-ը Ֆրանսիան սնանկ է համարում:

Դիտվել է 1304 անգամ:
Print Friendly

Leave a Reply