Իսրայելը գնդակոծել է Սիրիայի գիտահետազոտական ինստիտուտը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 10:27

Քիմիական զենքը հավանական է, պահվում էր այն գիտահետազոտական կենտրոնում, որը գնդակոծել է Իսրայելի ՌՕՈՒ-ն:

Չորեքշաբթի սիրիական  բանակի հրամանատարությունը հայտարարել է, որ իսրայելական ինքնաթիռները հրթիռակոծել են Դամասկոսի ավանում գտնվող գիտահետազոտական ինստիտուտը, որը զբաղվում էր “ինքնապաշտպանության մակարդակի բարձրացմամբ”: Զոհվել է 2 մարդ, 5-ն էլ վիրավորվել են, օբյեկտը զգալիորեն ավերվել է:

Արևմուտքի դիվանագիտական աղբյուրներից մեկն էլ հավելել է, որ նպատակը դեպի Լիբանան ուղղություն վեցրած զենքով լեցուն,   հրթիռային կամ էլ զենիթային համալիրներով բեռնատարն էր : ԱՄՆ այլ աղբյուրներ էլ հաստատել են, որ հարվածն ուղղված է եղել ավտոշարասյանը, որը, Իսրայելի կարծիքով, տեղափոխում էր օդային նշանակետերի ոչնչացման զենք:

Դիտվել է 1260 անգամ:
Print Friendly

Leave a Reply