Ալավերդու, Դիլիջանի եւ Սեւանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 31, 2013 10:37

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.
Հունվարի 31-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության Աշոցքի եւ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում: Ալավերդու, Դիլիջանի եւ Սեւանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

Դիտվել է 911 անգամ:
Print Friendly

Leave a Reply