Էրոտիկ հումորի զոհ վարչապետը կպատժի մեղավորներին (ֆոտո, տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 9:42

Սերբիայի վարչապետ ու ՆԳՆ ղեկավար Իվիցա Դաչիչը կարգադրել է հետաքննել ու հայտնաբերել այդ անհարմար իրավիճակի պատասխանատուներին:

Մի քանի օր առաջ նա հեռուստահաղորդման հյուր էր: Վարչապետը հարցազրույցի էր մասնակցում ու տեղյակ չէր , որ ինքը “Առաքելությունն անիրագործելի է” մասսայականություն վայելող  կատակային հաղորդմանն է մասնակցում, որը սերբական զվարճանքի  Pink հեռուստաալիքի եթեր է դուրս գալիս: Քաղաքական գործչին հարցեր էր ուղղում  ոչ թե իսկական հաղորդավարուհին, այլ “Փլեյբոյի” նախկին ֆոտոմոդելը, որը հաղորդման պահին առանց ներքնազգեստի էր:

Վարչապետն իրեն զուսպ էր պահում, սակայն նրա վարքագծին հետևում էր թաքնված տեսախցիկը: Ի դեպ, այն դեռևս հեռուստաեթեր դուրս չի եկել, սակայն  տեղադրվել է Youtube-ում  ու երեքշաբթի օրվանից հավաքել  է ավելի քան 2 մլն դիտում:


Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply