Բրազիլիայում հրդեհված ակումբի տերը փորձել է ինքնասպան լինել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 31, 2013 9:11
Բրազիլիայում հրդեհված ակումբի տերը, որում 235 մարդ էր զոհվել, փորձել է ինքնասպանություն գործել:
Էլիսսանդրո Սֆորն ակումբի ձերբակալված համատերերից մեկն է. նա փորձել է հիվանդանոցի (որտեղ հայտնվել է գազով թունավորվելու հետևանքով) լոգարանում ցնցուղի խողովակով ինքնասպան լինել: Հրատարակությունը գրում է, որ նա անջատել է ցնցուղը խողովակից ու փորձել դրանով կախվել լուսամուտից: Ոստիկանները նկատել են ու ժամանակին նրան հետ պահել:
Սֆորը հրդեհից հետո ձերբակալված մարդկանցից մեկն է: Նա ակումբի համատերն է, վոկալիստը և խմբի տեխնիկը, որի ելույթի ժամանակ էլ բռնկվել է հրդեհը:






Facebook
Tweet This
Email This Post
