Դաղստանում կառավարությունը ցրել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 8:59

Դաղստանի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարողը ցրել է հանրապետության կառավարությունը:

Ռամազան Աբդուլաթիպովը, որն այդ պաշտոնը ժամանակավորապես էր ստանձնել, կառավարությունը ցրելու հրաման է ստորագրել: Հիմա կառավարության ղեկավարի պարտականությունները կրկին ժամանակավոր, կկատարի փոխվարչապետ Մուխտար Մաջիդովը: Գործող կառավարությունն աշխատանքը կկատարի մինչ  նոր կառավարության ձևավորումը:

Հունվարի 28-ին Վլադիմիր Պուտինը Դաղստանի նախագահ Մահոմեդ Մահոմեդովին նշանակեց նախագահի ադմինիստրացիայի ղեկավար, իսկ Ռամազան Աբդուլաթիպովը նշանակվեց հանրապետության ղեկավարի պարտականությունները ժամանակավոր կատարող:

Դիտվել է 1249 անգամ:
Print Friendly

Leave a Reply