Ծովափրփուրը ծածկել է Ավստրալական քաղաքը (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 31, 2013 8:47

Ավստրալական Մարուչիդոր քաղաքը ծածկվել է 3-մետրանոց ծովափրփուրի շերտով:

Առայժմ հայտնի չէ, թե որքանով է այդ երևույթն անվտանգ բնակչության համար: Փրփուրն առաջացել է  փոթորկի ալիքների` մարջանային խութերին բախվելու ու տաք ջրերում ջրիմուռների ու միկրոօրգանիզմների բազմացման արդյունքում: Քամին էլ որսալով գոյացած զանգվածը`  քշել է քաղաքի կողմը:

Մարուչիդորը գտնվում է  Արևային առափնյա շրջանում: 100 հազարավոր զբոսաշրջիկներ են գալիս այստեղ Ավստրալիայում գտնվող Սթիվ Իրվինի անվան գազանանոց, “Ստորջրյա աշխարհ”օկենարիումն ու ազգային 5 պարկերն  այցելելու նպատակով: Իսկ Ավստրալիայի արևելքում ջրհեղեղի զոհ են դարձել 4-ը, 2 մարդ էլ անհետ կորած է համարվում: Հեղեղման վտանգի տակ են Քվինսլենդի Բրիսբեն խոշոր քաղաքի 1000-ավոր տներ:

Օդերևութաբանները եղանակային  պայմանները կապում են կլիմայի գլոբալ փոփոխությունների հետ: Հունվարի սկզբին այստեղ անսովոր շոգ էր. ջերմաստիճանը հասել էր ռեկորդային նիշի` +49 աստիճան Ցելսիուսի: Իսկ հետո, մթնոլորտային խոնավությունը վերածվեց ուժեղ փոթորիկների, ինչն էլ` ջրհեղեղի պատճառ դարձավ:

Դիտվել է 1350 անգամ:
Print Friendly

Leave a Reply