Կապիկների հարձակումից վեց հոգի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ 16-ամյա տղան ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 23:12

Արևելյան Ինդոնեզիայում վայրի կապիկների խումբը մտնել է գյուղի տները և հարձակվել բնակիչների վրա:
Հարձակում ընթացքում 10 կապիկ հանկարծակի մտել են գյուղի տներից մեկը դաժանաբար ծեծել 16-ամյա տղային և նրան ծանր վիճակում թողնելով հեռացել: Այս նույն հարձակման ընթացքում վեց այլ մարդիկ ևս վնասվածքներ են ստացել:
Հարավային Սուլավեսի նահանգի ներկայացուցիչ՝ Ամբո Էլլան նշել է, որ տղան ներկայումս գտնվում է հիվանդանոցում: Նա կարծում է, որ կապիկների խումբը եկել է գյուղի մոտակայքում գտնվող անտառից, որը գտնվում է բնիկների հսկողության տակ:
Ներկայումս պարզ չէ կապիկկների հարձակման պատճառը, սակայն սովորաբար կապիկները վախենում են մարդկանցից:
Այդ վայրերում բանկվում է կապիկների 250 տեսակ, նրանց որոշ տեսակներ պահվում են որպես ընտանի կենդանիներ, մի մասը օգտագործվում է գիտական փորձերի համար և այլն:

Դիտվել է 1180 անգամ:
Print Friendly

Leave a Reply