Սաուդյան Արաբիայի օրենքը պարտադրում է կին և տղամարդ աշխատողներ ունեցող խանութներին բաժանիչ պատեր կառուցել՝ երկու սեռերի հաղորդակցումը անհնարին դարձնելու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 22:04

Սաուդյան Արաբիայի խանութները ըստ երկրի խիստ օրենքի պետք է պատեր կառուցեն իրենց կին և տղամարդ աշխատողներին միմյանցից բաժանելու համար:
Պատերը ամենաքիչը պետք է ունենան 1,5 մետր բարձրություն, որպեսզի թույլ չտան հակառակ սեռի ներկայացուցիչներին հաղորդակցվել միմյանց հետ:
Սաուդյան Արաբիայի օրենքների համաձայն ոչ անմիջական բարեկամ հանդիսացող կնոջը և տղամարդուն արգելվում է հաղորդակցվել:
Այս նորությունից օրեր առաջ երկրի կրոնական ոստիկանությունը՝ Մութավան, հրապարակել էր, որ ոչ մի պատժամիջոց չի կիրառվի ներքնազգեստով առևտրային կենտրոններ այցելող տղամարդկանց նկատմամբ: Երկրում վերջին շրջանում տղամարդկանց մոտ սովորույթ է դարձել շրջել ներքնազգեստով կամ այնպիսի շորտերով, որոնք սովորաբար հագուստի տակից են կրում:
Սաուդյան Արաբիայում սեռերի անհավասարության խնդիրը շատ սուր է արտահայտված. այնտեղ կանանց դեռևս չի թույլատրվում մեքենա վարել:
Կանայք ճամփորդելու, ամուսնանալու, աշխատելու կամ սովորելու համար պետք է ունենան իրենց ամուսնու կամ տղամարդ բարեկամի թույլտվությունը:

Դիտվել է 1094 անգամ:
Print Friendly

Leave a Reply