Ի պատասխան շաբաթներ առաջ հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռներին՝ հարավային Կորեան հրթիռ է արձակել տիեզերք (տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 21:46

Հարավային Կորեան, ի պատասխան իր գլխավոր հակառակորդ հյուսիսային Կորեայի հրթիռներ արձակելուն, այսօր առաջին անգամ հաջողությամբ հրթիռ է արձակել դեպի տիեզերք:
Հրթիռի արձակումը հարավային Կորեայի երկար տարիների ջանքերի արդյունքն է, որը կօգնի զարգացնել երկրի տիեզերական ուսումնասիրությունների ոլորտը և կամրապնդի նրա դիրքերը որպես սմարթֆոններ, մեքենաներ արտադրող հսկա:
Երկու Կորեաները տիեզերական ուսումնասիրությունների ծրագրերը դիտում են որպես իրենց գիտական ներուժի զարգացման կարևոր օղակ: Երկու պետություններն էլ նախքան հաջողությունների հասնելը այս ոլորտում ձախողումներ ևս ունեցել են:
Օրինակ՝ 2009 և 2010թթ հարավային Կորեայի հրթիռներ արձակելու փորձերը չհաջողվեցին:
Հարավային Կորեայի ներկայացուցիչները նշում են, որ այս հաջողված փորձը կօգնի իրենց ապագայում ավելի բարդ հրթիռներ ստեղծել:
Հարավային Կորեայի այսօր արձակած հրթիռը սկզբնական շրջանում նախագծվել և կառուցվել է Ռուսաստանի մասնագետների կողմից՝ համաձայն երկու պետությունների միջև կնքված պայմանագրի:

Դիտվել է 1003 անգամ:
Print Friendly

Leave a Reply