Իրանի ողջ ժողովուրդը Թուրքիայի արարքների պատճառով ատում է Անկարային. Այեթուլահ Շիրազի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 21:36

     Իրանի առաջատար հոգևորականներից Այեթուլահ Շիրազին, խոսելով շիաների կրոնական կարևոր կենտրոններից մեկը հանդիսացող Քում քաղաքի մզկիթներից մեկում, նշել է. «Ինձ չեն հետաքրքրում Թեհրանի և Անկարայի միջև եղած հարաբերությունները, սակայն Իրանի ժողովրդի և հասարակական մտքի կողմից ես զգուշացնում եմ թուրք պետական այրերին: Իրանի ողջ ժողովուրդը Թուրքիայի արարքների պատճառով ատում է Անկարային»:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության`Շիրազին նշել է, որ Թուրքիան հակամարտության մեջ է գտնվում իր բոլոր հարևանների հետ: «Դա շատ զարմանալի է, Թուրքիան հակամարտում է Սիրիայի հետ: Մշտապես ահաբեկիչների պատրաստելով`նրանց զինում և Սիրիա է ուղարկում Մուսուլման եղբայրներին սպանելու համար: Վերջին ժամանակներում թուրք պաշտոնյաները պայքարի մեջ են մտել նաև Իրաքի հետ: Այն պարագայում, երբ Իրաքում օրինական իշխանություն կա, նրանք կանչում են իրաքցի ընդդիմադիրներին և ղեկավարում նրանց: Անկարան բախման մեջ է նաև Ռուսաստանի հետ»,-ասել է Շիրազին:

Այեթուլահ Շիրազին թուրք պետական այրերին «խելացի լինելու» կոչ է արել և զգուշացրել, որ Անկարայի վարած քաղաքականությունը վատ հետևանքների կհանգեցնի և կվնասի Թուրքիային:

 

Դիտվել է 906 անգամ:
Print Friendly

Leave a Reply