Ավտոմեքենաները դուրս են բերվել ձնակույտերից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 30, 2013 21:04

Հունվարի 30-ին, ժամը 14.20-ին ահազանգ է ստացվել, որ Տաթև-Հարժիս ավտոճանապարհի խաչմերուկում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում Բաղդասարյանին պատկանող “Իվեկո” մակնիշի 54 AV 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատված և շարունակել ընթացքը:

Հունվարի 30-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով ավտոմեքենաները արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում ձնաբքից դուրս է բերվել 11 ավտոմեքենա:

Դիտվել է 866 անգամ:
Print Friendly

Leave a Reply