Քաթարը Հունաստանում կունենա մինչև մեկ միլիարդի ներդրում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | հունվարի 30, 2013 20:48

Քաթարը Հունաստանում կներդնի մինչև մեկ միլիարդ եվրո, ասել է ազգային լրատվական գործակալությունը: Աթենքի հետ համատեղ հիմնադրամ ստեղծելու որոշումը նպատակ ունի նպաստել հունական արդյունաբերությանը լճացումից դուրս հանելու ջանքերին:
Հիմնադրամը ներդրումներ կկատարի Հունաստանի փոքր և միջին բիզնեսի մեջ:
Ավելի վաղ Իտալիայի հետ կնքած համաձայնությամբ՝ Քաթարը Իտալիայում իր ներդրումը կունենա նորաձևության, սննդի, տուրիզմի և դիզայնի ոլորտներում:

Դիտվել է 1175 անգամ:

Leave a Reply