Հիտլերի իշխանության գալու 80-ամյակի կապակցությամբ Բեռլինում բացվում է ցուցահանդես

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 20:42

Չորեքշաբթի Անգելա Մերկելը ելույթ է ունեցել Բեռլինում Ահաբեկչության տոպոգրաֆիա թանգարանի «Բեռլին 1933» ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
80 տարի առաջ այս օրը Հիտլերը ստանձնեց Գերմանիայի կանցլերի պաշտոնը:
«Բեռլին 1933: Դիկտատուրայի ճանապարհին» ցուցահանդեսը ներկայացնում է Հիտլերի պաշտոնավարման առաջին ամիսները՝ նկարների, թերթերի և պաստառների միջոցով: Ցուցահանդեսի վայրը նախկին Գեստապոների շտաբ-կայանն է:
Իր խոսքում Մարկելը նշել է, որ բռնապետիը վեց ամսում գերմանական հասարակության բազմազանությունը արմատախիլ արեց:
Սակայն նա նաև ընդգծել է այն փաստը, որ հասարակության մեծ մասը աջակցել է կամ «առնվազն համաձայնվել է» Հիտլերի վարչակարգի հետ:
Թանգարանի տնօրեն Նախաման ասել է, որ ցուցահանդեսը ժողովրդավարական ինստիտուտներում ամեն օր տեղի ունեցող էրոզիայի մասին է, ինչը ի վերջո հանգեցնում է համաշխարհային երկրորդ պատերազմին, որի հետևանքով մահանում է 40-60 միլիոն մարդ՝ այդ թվում վեց միլիոն հրեաներ:
Տարելիցից առաջ Մերկելը ասել էր. «Գերմանիան կրում է հավիտենական պատասխանատվություն Ազգային սոցիալիզմի հանցագործությունների, Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի, և առաջին հերթին, Հոլոքոսթի համար»:

Դիտվել է 1265 անգամ:
Print Friendly

Leave a Reply