Եգիպտոսի նախագահ Մորսիի օգնականը ժխտում է հրեաների ցեղասպանությունը՝ պնդելով, որ նրանք պարզապես տեղափոխվել են Ամերիկա

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 20:30

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մորսիին մոտ կանգնած պաշտոնյան, որը պատասխանատու է երկրի բոլոր թերթերի խմբագիրների նշանակման համար, հայտարարել է, որ Հիտլերը չի սպանել վեց միլիոն հրեաների, նրանք պարզապես տեղափոխվել են Միացյալ նահանգներ:
Ֆատհի Շիբաբ Էդիմը այս մեջբերումը կատարել է հոլոքոստի հիշատակի օրվա կապակցությամբ, որից մի քանի շաբաթ առաջ նախագահ Մորսին հրեաներին բնութագրել էր որպես «կապիկների և խոզերի սերունդներ»:
Նրա կարծիքով հոլոքոստի միֆը պարզապես ստեղծվել է Ամերիկայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիայի դեմ դաշնակից երկրներին իր աջակցությունը արդարացնելու և Հերոսիմա, Նագասակիի վրա ատոմային ռումբ գցելու համար:
Այս հայտարարությունը առաջին հերթին ուղղված է Իսրայելի դեմ, որը լավ հարաբերություններ ուներ նախագահ Մորսիին նախորդած Հոսնի Մուբարաքի հետ, որը հզոր ցույցերից հետո գահընկեց արվեց 2011թ-ին:
Պաշտոնիայի տեսակետները մտահոգություն են առաջացնում, որ Եգիպտոսի կառավարությունը, ինչպես Իրանը, կարող է լուրջ շարժառիթներ ունենալ աշխարհի ամենահիմնավորված ցեղասպանություններից մեկը ժխտելու համար:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply