Ֆրանսիայում բացվելու է Եվրոպայում Հայոց ցեղասպանության առաջին թանգարանը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 30, 2013 20:26
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայի հայկական համայնքը Եվրոպայում Հայոց ցեղասպանության առաջին թանգարանը բացելու համար գործի է անցել: Հայտնի է դարձել, որ թանգարան-հուշահամալիրը բացվելու է Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան պետության և Դաշնակից երկրների միջև ստորագրված Սևրի պայմանագրի կնքման վայրում: Ինչպես հաղորդում է թուրքական «Haberler»-ը`թանգարանը հասցնելու են կառուցել 2015 թվականին`Փարիզի հյուսիսում գտնվող Սևր արվարձանի Սամուել Մորատ հայկական քոլեջի տեղում:
Հայկական ծագում ունեցող սենատոր Ֆիլիպ Կալթենբախը առաջ է քաշել այն տեսակետը, որ այս նախագիծը մեծ ներդրում է լինելու հայ-ֆրանսիական հարաբերություններում: Նա նշել է նաև, որ նախագծին պետք է աջակցի կառավարությունը և Ֆրանսիայում գտնվող հայկական բոլոր միությունները:
Ըստ նախագծի` նախատեսվում է, որ թանգարանին կից հիմնվելու է նաև ցեղասպանության իրողության ուսումնասիրության կենտրոն:






Facebook
Tweet This
Email This Post
