Լիբանանցի երգչուհու համերգը ներքաղաքական վեճ է առաջացրել Եգիպտոսում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 30, 2013 19:07

Լիբանանցի երգչուհի Դոլի Շահինը վեճ է առաջացրել Եգիպտոսում Մուսուլման եղբայրների և Սելեֆիների (ուղղություն իսլամում) միջև: Կարմիրծովյան տուրիստական Գարդակա քաղաքում կազմակերպված համերգի ժամանակ, որի նպատակը անկում ապրող տուրիզմի ակտիվացումն էր, երգչուհի Դոլին բեմ է դուրս եկել բավականին բաց և կարճ սև զգեստով, որը ի ցույց էր դնում նրա կազմվածքի բարեմասնությունները:

  Թուրքական «Radikal»-ը գրում է, որ երգչուհու տեսքը զայրույթ է առաջացրել Սելեֆի առաջնորդների մոտ և նրանք քննադատության են ենթարկել Մուսուլման եղբայրներին, որոնք էլ հովանավորել էին այդ համերգը: Սելեֆիների երիտասարդական շարժման արած հայտարարության մեջ ասվում է. «Այս համերգի հովանավորներից մեկը հանդիսացող Մուսուլման եղբայրները, իսլամական կրոնը հետին պլան մղելով, աշխատում են բավարարել աշխարհիկ և լիբերալ հատվածների կարիքները»:

Երգչուհի Դոլայի համերգը լայնորեն քննարկվել է նաև սոցիալական մեդիայում: Ահա թե ինչ մեկնաբանություններ են արել եգիպտացիները. «Ժողվուրդը ևս մեկ հնարավորություն պետք է տա Մուսուլման եղբայրներին, ով գիտե, գուցե Շակիրային և Բիոնսեին էլ Եգիպտոս բերեն»,-գրում սոցիալական կայքի օգտատերերից մեկը:

 

   

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply