Ադրբեջանում Բարձրագույն ռազմական ուսումնարանի կուրսանտը ինքնասպանություն է գործել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | March 31, 2010 2:09

Հելդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական ուսումնարանի կուրսանտը ինքնասպանություն է գործել: Ինչպես հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը, մարտի 30-ին երեկոյան ստուգման ժամանակ, առաջին կուրսի կուրսանտ 18-ամյա Այհան Թագիևը բացակայել է շարքում:

Որոնումների արդյունքում, նրա դին հայտնաբերվել է ծառից կախված` ուսումնարանի բակում:

Հաղորդվում է, որ կուրսանտը մահացել է ինքնասպանությամբ անհայտ պատճառով:

Բաքվի քաղաքային դատարանը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125 հոդվածով (ինքնասպանության դրդելու մասին). ընթանում է հետաքննություն:

Դիտվել է 2441 անգամ:
Print Friendly

Leave a Reply