Մահացել է անվանի մարզիկ, մարզիչ և մարզական գործիչ Բակուր Հասրաթյանը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հունվարի 30, 2013 16:54
Կյանքին հրաժեշտ տվեց հայոց մարզաշխարհի ևս մեկ մեծություն : 86 տարեկան հասակում , 2013 թ. հունվարի 29 –ին , իր մահկանացուն կնքեց անվանի մարզիկ, մարզիչ և մարզական գործիչ Բակուր Մարգարի Հասրաթյանը:
Ծնվել է 1927 թ. հունվարի 11 –ին ` Երևանում , ակադեմիկոս Մորուս / Մարգար / Հասրաթյանի ընտանիքում : Եղել է ԽՍՀՄ ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունների մրցանակակիր: Ակտիվ սպորտին հրաժեշտ տալուց հետո / 1950 թ. /, 11 տարի մարզիչ է աշխատել ,,Իսկրա ,, մարզական ընկերությունում, այնուհետև գլխավորել է ՀՀ ազատ ըմբշամարտի ազգային հավաքականը : Պատրաստել է բարձրակարգ շատ ըմբիշներ / նշենք օլիմպիական խաղերի , աշխարհի , Եվրոպայի , ԽՍՀՄ առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ Պավել Մալյանին , Նազար Ալբարյանին … /: Եղել է մարզական բարձրագույն վարպետության դպրոցի տնօրեն , աշխատանքի է գործուղվել Աֆղանստան , երկար տարիներ ՀՀ սպորտպետկոմի փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել և կրել ՀՀ ու ԽՍՀՄ վաստակավոր մարզչի պատվավոր կոչումը : Երկար տարիներ զուգահեռաբար դասախոսել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում :
Բ. Հասրաթյանը նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիրներից է և մինչև կյանքի վերջ ՀԱՕԿ –ի պատվավոր անդամ էր :
ՀԱՕԿ –ը , ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը , հայոց մարզաշխարհի մարդկանց անունից ցավակցում են մեծանուն գործչի ընտանիքին , հարազատներին ու նրանց հետ կիսում անդառնալի վիշտն ու կորստի ցավը :
Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 30 –ին , հուղարկավորությունը ` հունվարի 31 –ին , ժամը 14 –ին / Խանջյան – 31 /:
ՀԱՕԿ –ի լրատվության բաժին





Facebook
Tweet This